ԲԵՍԼԱՆԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԿԿԱՅԱՆԱ ԵՐԵՎԱՆՈՒՄ26 մայիսի 2005 - 09:48 AMT PanARMENIAN.Net - Երեւանում Ռուս-Հայկական (Սլավոնական) պետական համալսարանի տարածքում մայիսի 30-ին տեղի կունենա հանրահավաք` նվիրված Բեսլանի ողբերգական իրադարձությունների մոտալուտ տարելիցին, ինչպես նաեւ հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության համաշխարհային օրվան: Միջոցառման ընթացքում հրապարակվել է Հյուսիսային Օսիա-Ալանիա հանրապետության խորհրդարանի կոչը խորհրդարանականներին եւ աշխարհի ժողովրդներին` «Բեսլանի կոչը», ինչպես նաեւ անցկացվել է ստորագրահավաք երեխաներին ահաբեկչությունից պաշտպանելու օգտին եւ հանուն ողջ մարդկության ապագայի: Միջոցառմանը կհրավիրվեն քաղաքացիներ, ուսանողների, Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |