ԿԸՀ-ն մերժեց Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցչի դիմումը![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Այսօր արտահերթ նիստում ՀՀ ԿԸՀ-ն մերժեց նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի դիմումը՝ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով: Ըստ դիմումի՝ թեկնածուն չի պահպանել նախընտրական քարոզարչության կազմակերպման կարգը: Դիմումում նշված է, որ Սերժ Սարգսյանն իր քարոզարշավն իրականացնելու համար 1600 ընտրական շտաբ է բացել, դրանց տարածքները վարձակալել և 1600 քարոզչական պաստառ է փակցրել: Այդ տարածքների վարձակալության և այդ քարոզչական պաստառների ծախսերը ներառված չեն նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կողմից ԿԸՀ-ում ներկայացրած հայտարարագրում: Դրանց վարձակալությունը և քարոզչական պաստառների ծախսերը գերազանցում է օրենքով թույլատրելի 100 միլիոն դրամը: Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչը պահանջում էր նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի թեկնածությունը ուժը կորցրած ճանաչել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |