Փետրվարի 12-ին պաշտոնական այցով Երեւան կժամանի Բուլղարիայի խորհրդարանի խոսնակը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հրավերով` փետրվարի 12-14-ը պաշտոնական այցով Եր-անում կլինի Բուլղարիայի Հանրապետության ժողովրդական Ժողովի նախագահ Գեորգի Պիրինսկու գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը:Այցի շրջանակներում փետրվարի 13-ին նախատեսվում է ԱԺ նախագահի - Բուլղարիայի Հանրապետության ժողովրդական Ժողովի նախագահ Գեորգի Պիրինսկու առանձնազրույցը, որից հետո հանդիպումը կշարունակվի ընդլայնված կազմերով: Նույն oրը պատվիրակությանը կընդունեն ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, պատվիրակությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի իր տուրքը կմատուցի հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:Փետրվարի 14-ին Բուլղարիայի Հանրապետության ժողովրդական Ժողովի նախագահ Գեորգի Պիրինսկուն ընդունի ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նույն օրը պատվիրակությունը կհյուրընկալվի Պեյո Յավորովի անվան միջնակարգ դպրոցում:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---