ՀՀ ԱԺ նախագահը կոչ է անում վերջ տալ հայկական խաչքարերի ավերմանը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նամակ է հղել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Ռենե վան դեր Լինդենին - Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դ-իսին, որտեղ իր մտահոգությունն է հայտնում Նախիջ-անի Հին Ջուղայի հայկական միջնադարյան գերեզմանատան բարբարոսաբար ոչնչացման փաստի առիթով. «2002 - 2005 թվականներին Հին Ջուղայում կատարված անհանդուրժելի գործողությունները ոտնահարում են մարդկային արժանապատվությունը, ինչպես նա- հակասում են Եվրոպայի Խորհրդի գլխավոր նպատակներից մեկին` ԵԽ անդամ-պետությունների մշակութային ժառանգության պահպանմանը: Դեռ-ս 7-րդ դարի թվագրության Ջուղայի գերեզմանատան խաչքարերը կազմում են ոչ միայն հայկական, այլ- եվրոպական ժառանգության մաս:



«Չնայած հայկական միջնադարյան խաչքարերի ոչնչացումը շարունակվում է, միջազգային կազմակերպությունների կողմից դեռ-ս չեն իրականացվել կոնկրետ միջոցառումներ - փաստահավաք առաքելություններ` ավերածությունների փաստերն արձանագրելու - պատմական ու մշակութային արժեքների հետագա ոչնչացումը կանխելու համար: Մտահոգություն հայտնելով բարբարոսական այս գործողությունների նկատմամբ միջազգային հանրության անտարբերության կապակցությամբ, հորդորում եմ Եվրոպայի Խորհրդի կառույցներին` վերահաստատել իրենց դիրքորոշումը - կոչ անել Ադրբեջանի իշխանություններին` վերջ դնել այդ բարբարոսական գործողություններին - քայլեր ձեռնարկել իրավիճակի շտկման ուղղությամբ»,- ասվում է ՀՀ ԱԺ խոսնակի ուղերձի մեջ:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---