1921 թվականին Հայաստանը անմեղ գառան դեր է կատարել` զոհ գնալով «օտար քեռիների» ընկերությանը

PanARMENIAN.Net - 1921 թվականի Մոսկվայի պայմնագիրը Բրեստի խաղաղ համազայնագրի տրաբանական շարունակությունն էր, երբ բոլշեվիկյան Ռուսաստանը ձգտելով դուրս գալ առաջին համաշխարհային պատերազմից պատրաստ էր հսկայական տարածքային զիջումների գնալ եվրոպական հատվածում: Այդ մասին PanARMENAIN.Net-ի թղթակցի հետ ունեցած զրույցում հայտնել է միջազգային իրավունքի փորձքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքերով, այն ժամանակաշրջանի նյութերի ուսումնասիրությունը ցույց էտալիս, որ Գերմանիային չէր հետաքրքրում Արեւելյան Հայաստանի ճակատագիրը եւ նա չէր պնդում Թուրքիային հանձնել դրա ինչ-որ հատված: «Դա եղել է Տրոցկու անզնական նախաձեռնությունը` ամենայն հավանականությամբ Լենիանի հետ համաձայնեցված: Նույն թվականի հոկտեմբերին կնքված Կարսի պայմանագիրը միայն ամրացրեց Մոսկվայի պայմանագրի հիմքերը: Արդյունքում, ստացվեց այնպես, որ Մոսկվայում հավաքվեցին Ռուսաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները եւ Հայաստանից կտրեցին մի մեծ հատված»,- նշել է նա:



Փորձագետը նկատեց, որ խնդիրը կայանում էր նրանում, որ 1921 թվականի մարտին Հայաստանը բոյշեվիկյան չեր: «Բոլշեւիկները վաղուց ի վեր ծրագրում էին բարեկամանալ Թուրքիայի հետ` նպատակ ունենալով տարածել պրոլետարիատի հեղափոխությունը մահմեդական արեւելքում: Բոլշեւիկների նպատակների «անկեղծության» ամենամեծ ապացույցը կլիներ Հայաստանի հողերի` Թուրքիային հանձնելը: Մոսկվայում իհարկե հասկանում էին, որ հայերը չէին համաձայնվի այդպիսի ընթացքի հետ: Հայաստանին չէր կարող ձեռք տալ անմեղ գառան դեր կատարել` զոհ գնալով «օտար քեռիների» ընկերությանը»,- ասել է Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքերի համաձայն, հենց այդ նապատակով էլ ձերբակալվեց հայկական բանակի գրեթե ողջ սպայական անձնակազմը, որը եւ առիթ հանդիսացավ 1921 թվականի փետրվարի 18-ի ամբստամբության համար:



«Փետրվարյան ամբստամբությունը դուրս մղեց բոլշեւիկներին Հայաստանի մեծ մասից: Երեւանը եւ բոլոր մեծ քաղաքները գտնվում էին Հայաստանի առաջին հանրապետության ղեկավարության ձեռքերում: Մեղադրել հայերին, ինչպես դա անում են մի շարք վայ-պատմաբաններ, որ «չլիներ ապստամբություն, չէր լինի եւ հողերի հանձնում» անտակտ է պատմական տեսանկյունից եւ անբարոյական է ազգային տեսանկայունից»,- ընդգծել է հայ փորձագետը:
 Ուշագրավ
---