ՀՀ-ի հետ հարաբերություններն առաջնային են սեւծովյան տարածաշրջանում Ռումինիայի քաղաքականության համար 4 հոկտեմբերի 2006 - 20:22 AMT PanARMENIAN.Net - Արեւելյան Եվրոպայի բոլոր երկրներից ամենազարգացած են մեր հարաբերությունները Ռումինիայի հետ, հատկապես մարդասիրական ոլորտում: Այդ մասին Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, երկրները հետեւողականորեն իրագործում են համաձայնագրերը գիտության եւ կրթության ոլորտներում: «Ես պետք է նշեմ 2 կարեւոր գործընթաց` 2007 թվականի հունվարի 1-ին Ռումինիայի անդամակցումը ԵՄ-ին եւ Հայաստանի ու ԵՄ միջեւ Եվրոպական հարեւանության քաղաքականության գծով գործողությունների ծրագրի շուրջ բանակցությունների ավարտը: Երկու երկրների առջեւ բացվում են համագործակցության նոր հեռանկարներ»,-ասել է Ռ.Քոչարյանը: Իր հերթին Տրայան Բասեսկուն ընգծել է, որ Հայաստանի հետ հարաբերություններն առաջնային են Սեւծովյան տարածաշրջանում Ռումինիայի քաղաքականության համար: «Սեւծովյան տարածաշրջանը պետք է մոտեցված լինի եվրոպական անվտանգության չափանիշներին: Հայաստանի եւ ԵՄ միջեւ ծրագրի ստորագրումը Ռումինիայի համար շատ կարեւոր է, եւ մենք ամեն կերպ կաջակցենք Հայաստանի ընթացքին դեպի Եվրամիություն»,-հայտարարել է Բասեսկուն:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |