Հայ-ամերիկյան հարաբերությունները, հատկապես վերջին 3-4 տարների ընթացքում, էապես խորացել են

PanARMENIAN.Net - Փետրվարի 16-ին ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունեց ԱՄՆ Պաշտպանության քարտուղարի` Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջեյմս ՄաքԴուգալին: Հանդիպմանը ներկա էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրեը: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Շնորհակալություն հայտնելով պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի համար` պաշտպանության նախարարը փաստեց, որ հայ-ամերիկյան հարաբերությունները, հատկապես վերջին երեք-չորս տարիներին, էապես խորացել են, եւ համոզմունք հայտնեց, որ այդ գործընթացը շարունակական կլինի: Ջեյմս ՄաքԴուգալն իր խորին երախտագիտությունը հայտնեց նախարարին եւ նախարարության ամբողջ անձնակազմին` պաշտպանության ոլորտում արդյունավետ եւ բարձր մակարդակի համագործակցության համար:



Անդրադառնալով ԼՂՀ հիմնախնդրին, բարձր գնահատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերը` Սերժ Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու միջոցները դեռեւս սպառված չեն:



Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայ-ամերիկյան ռազմական համագործակցության ներկա ընթացքն ու զարգացման հեռանկարները, անդրադարձան տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: ՄաքԴուգալը դրական կարծիք հայտնեց Իրաքում առաքելություն իրականացնող հայ խաղաղապահների մարտական պատրաստականության, արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակության, լեզվի իմացության եւ կազմակերպվածության վերաբերյալ:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---