Ռուսաստանը մեծ տեղ է գրավում ՆԱՏՕ-ի քաղաքականության մեջ

PanARMENIAN.Net - «ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունները բավականին լավ են, մենք տեղեկատվություն եւ տվյալներ են փոխանակում, որոնք նպաստում են միջազգային ահաբեկչության դեմ պայքարին»,- Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի Միջազգային Անձնակազմի Պաշտպանական քաղաքականության եւ ծրագրավորման վարչության Պաշտպանական համագործակցության բաժնի ղեկավար Ջորջ Կաթսիրդակիսը: Նրա խոսքերով, համգործակցության հոյակապ օրինակ է հանդիսանում Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի զորքերին իր տարածքով դեպի Ավղանստան թռչելու հնարավորության ընձեռումը: Նա նաեւ ընդգծել է, որ ՆԱՏՕ-ում ողջունում են ՌԴ մասնակցությունը Դաշինքի ծրագրերին: «Ռուսաստանը մեծ տեղ է գրավում ՆԱՏՕ-ի քաղաքականության մեջ, եւ մենք կարծում ենք, որ համագործակցությունը խորանալու է»,- ասել է Կաթսիրդակիսը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---