Հայաստանի իշխանությունները շահագրգռված են ազատ եւ արդար ընտրությունների անցկացման հարցում20 մարտի 2007 - 15:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է ԵԱՀԿ/Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) մայիսի 12-ին կայանալիք Հայաստանի խորհդարանական ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Բորիս Ֆռլեցին: Բորիս Ֆռլեցը տեղեկացրեց, որ խորհրդարանական ընտրություններին երկարաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով մարտի 19-ին Երեւանում բացվել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կենտրոնատեղին եւ Հայաստան է ժամանել ԵԱՀԿ-ի երկարաժամկետ դիտորդական առաքելության առաջին խումբը: Մայիսի 12-ի նախօրեին Հայաստան կժամանեն ԵԱՀԿ-ը ներկայացնող 300 դիտորդներ, որոնք կիրականացնեն կարճաժամկետ դիտորդական առաքելություն: Իր հերթին, պատրաստակամություն հայտնելով աջակցել դիտորդներին իրենց առաքելության անցկացման հարցում` ՀՀ ԱԳՆ ղեկավարն ընդգծեց Հայաստանի իշխանությունների շահագրգռվածությունը ազատ եւ արդար ընտրությունների անցկացման հարցում: Հատուկ կարեւորվեց ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի դերակատարությունը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար ՔԿ․ Սոցցանցի միջոցով բռնությունն արդարացնելու և քարոզելու դեպքով քրվարույթ կա Միջոցներ են ձեռնարկվում գրառման հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |