EAFJD ջանքերով ԵԽ զեկույցները Ղարաբաղի վերաբերյալ առավել հավասարակշիռ դարձան

PanARMENIAN.Net - «Հայ Դատը» զբաղվում է համահայկական խնդիրներով, որոնց թվում կարեւոր տեղ է զբաղեցնում Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Եվրոպայի Հայկական ֆեդերացիան (EAFJD) ղեկավար Հիլդա Չոբոյանը: «Եթե հիշում եք, մի քանի տարի առաջ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ զեկույցները ԵԽ-ում չափազանց միակողմանի էին` այնտեղ գերիշխում էր ադրբեջանական տեսակետը: Եվրոպական գրասենյակի ջանքերով, մասնավորապես, ԵԽ կառույցներում կատարած աշխատանքի շնորհիվ մենք հասանք նրան, որ զեկույցներն առավել հավասարակշիռ դարձան»,-ասել է Չոբոյանը: Նրա խոսքերով, EAFJD ելույթներից եւ պարզաբանումներից հետո, զեկույցներում ընդգրկվում է նաեւ Ադրբեջանից եւ Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներից հայ փախստականների վիճակի հարցը: «Մենք գտնում ենք, որ պետք է խոսել բոլորի մասին: Իսկ այն, որ Բաքուն իր փախստականներին 15 տարուց ի վեր պահում է վրանային քաղաքներում, պատիվ չի բերում նրան»,-ասել է Հ.Չոբոյանը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
    Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
    ---