Ղարաբաղի հարցով կենտրոնական կետը նրա կարգավիճակն է, մնացածը երկրորդական է20 ապրիլի 2007 - 20:21 AMT PanARMENIAN.Net - «Մենք պետք է հստակ պատկերացում ունենանք այն մասին, թե ինչպիսին կլինի վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցին: Դա համաձայնագրի կենտրոնական հարցն է: Մենք խոսում ենք հանրաքվեի, Լեռնային Ղարաբաղի բնակիչների ինքնորոշման մասին: Մնացած ամեն բան երկրորդական է, բարեփոխումների օրացույցային ծրագիրը կարող է տարբեր ձեւեր ունենալ»,- ավստրիական Der Standart թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը:Նա նշել է, որ հանրաքվեին ձայնի իրավունք կունենան մինչեւ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում բնակված բոլոր մարդիկ: Հարցը, նրա խոսքերով, կայանում է նրանում, թե արդյոք նրանք քվեարկության ժամանակ պետք է նորից վերադառնան Լեռնային Ղարաբաղ, թե ոչ. տվյալ կետը գտնվում է այն հարցերի ցանկում, որոնց կարելի է վերադառնալ հետագայում: Վարդան Օսկանյանն ընդգծել է, որ այս հակամարտության ներկա անորոշ վիճակը ներքաղաքական տեսանկյունից ոչ մեկին ձեռնտու չէ. ոչ գործող նախագահին, ոչ վարչապետին: «Հակամարտության չկարգավորված լինելը ոչ մեկի համար շահավետ չէ: Մենք շուտափույթ կարգավորում ենք ուզում, սակայն արդար եւ Լեռնային Ղարաբաղի բնակչության համար ընդունելի որոշում»,- հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |