Հայ խաղաղապահների վեցերորդ հերթափոխը մեկնեց Իրաք18 հուլիսի 2007 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Երեւանում տեղի ունեցավ Իրաք հայ խաղաղապահների վեցերորդ հերթափոխի մեկնման հանդիսավոր արարողությունը: ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի խոսքերով, հայ խաղաղապահները մասնակցում են միջազգային խաղաղարար գործողություններին Իրաքում եւ Կոսովոյում, ելնելով երկրի շահերից: «Մեր խաղաղապահների ծառայությունը ոչնչով չի զիջում այն հերոսություններին եւ խիզախությանը, որ դրսեւորվել են հայոց պետականության կայացման նորագույն պատմության ընթացքում»,-նշել է Սեյրան Օհանյանը` հավելելով, որ հայ խաղաղապահների գործունեությունն արժանացել է ամենաբարձր գնահատականների միջազգային կառույցների կողմից: «Հայաստանի մասնակցությունը խաղաղապահ գործողություններին ապացուցում է միջազգային հանրությանը, որ Հայաստանը շահագրգռված է անվտանգության պահպանման հարցում ոչ միայն երկրի ներսում, այլ նաեւ ողջ աշխարհում»,-ընդգծել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը: Հիշեցնենք, որ հայ զինծառայողները մասնակցում են կայունության պահպանմանը Իրաքում լեհական դիվիզիայի կազմում 2005 թվականի հունվարի 25-ից ի վեր: Հայ խաղաղապահների հինգերորդ հերթափոխը Իրաքում է փետրվարի 2-ից ի վեր: Նրա կազմում են 46 մարդ` շտաբի երկու սպա, երեք զինվորական բժիշկ, սակրավորների բաժանմունքը կազմված 10 հոգուց եւ տրանսպորտային դասակը (31 վարորդ): Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում |