Ս. Սարգսյան. ԼՂՀ ստեղծման ու կայացման փաստերով այսօր հայոց պատմության ոսկե էջեր են գրվում 1 սեպտեմբերի 2007 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհավորել է հայ ժողովրդին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության կապակցությամբ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ ԼՂՀ անկախության 16-ամյակի կապակցությամբ: Այսօր հպարտության, սեփական ուժերին ապավինելու եւ միասնականության տոն է: Լինում են պահեր, երբ պատմական մի ակնթարթում ավելին է արվում, քան երկար ու ձիգ տասնամյակների ընթացքում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծման, պաշտպանության ու կայացման փաստերով այսօր հայոց պատմության ոսկե էջեր են գրվում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երիտասարդ հանրապետությունը հասուն քայլեր է անում պետականաշինության, ժողովրդավարության զարգացման եւ տնտեսական հզորացման ճանապարհին: Հայաստանի Հանրապետությունը եղել է եւ կշարունակի Արցախի ժողովրդի անվտանգության եւ ԼՂՀ զարգացման երաշխավորը լինել: Այսօր մենք գլուխ ենք խոնարհում բոլոր այն հայորդիների հիշատակի առջեւ, ում արյամբ ու նվիրումով կերտվեց այս տոնը: Վստահ եմ` անկախ, բարեկեցիկ ու ճանաչված Լեռնային Ղարաբաղը լավագույն հարգանքի տուրքն է նրանց հիշատակին: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնի առթիվ` մի համոզմունքով, որ ազատ ու ժողովրդավար ապրելու անսահման ձգտումն ի զօրու է հաղթահարել ցանկացած մարտահրավեր»: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին |