Երեւանում բացվել է ՆԱՏՕ-ի Cooperative Longbow/Lancer 2008 զորավարժությունների ծրագրավորման հարցով կոնֆերանսը29 հունվարի 2008 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում բացվել է ՆԱՏՕ-ի Cooperative Longbow/Lancer 2008 զորավարժությունների ծրագրավորման հարցով կոնֆերանս: Կոնֆերանսի աշխատանքին մասնակցելու են 110 մասնակից 20 երկրներից:«Հայաստանում զորավարժությունների անցկացումը արդեն ավանդույթ է դարձել, որը ընդարձակվում է տարեց տարի: Առաջին զորավարժությունները` «Best effort», անցնում էին 2003 թվականին, «Rescuer»` 2006 թվականին, «Combined Endeavor»` անցյալ տարի: Cooperative Longbow/Lancer զորավարժությունները իրենց ծավալով եւ մասնակիցների քանակով լինելու են ամենախոշորը Հարավային Կովկասում»,- կոնֆերանսի բացմանն ասել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը: Նա ընդգծել է, որ ներկայիս զորավարժությունների նպատակը համագործակցությունն է անվտանգության եւ փորձի փոխանակման ասպարեզում: Սեյրան Օհանյանը նշել է, որ Ադրբեջանը հրաժարվել է կոնֆերանսին մասնակցելուց, չնայած նրան եւս հրավեր է ուղարկվել: Իր հերթին, «Հայդելբերգ» ցամաքային զորքերի հրամանատարության շտաբի ղեկավարի տեղակալ, գեներալ Կլաուդիո Էրնեստո Վերչելոտին նշել է, որ զորավարժությունների նախապատրաստական աշխատանքները սկսկվել են դեռեւս 2007 թվականին: «Մասնակից երկրները Հայաստանի հետ մեկ տեղ կանեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի զորավարժությունները բարձր մակարդակով անցնեն»,- ասել է Վերչելոտին: Հիշեցնենք, որ 2007 թվականի հոկտեմբերի 23-ին Եվրոպայի դաշնակցական ուժերի գերագույն հրամատարությունը հաստատել է Հայաստանի հայտը` իր տարածքում զորավարժությունների անցկացման մասին` ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |