Հայաստանի ԿԸՀ-ն ընտրարշավի ընթացքում խախտումների վերաբերյալ 13 հատ բողոք է ստացել

PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրարշավի ընթացքում խախտումների վերաբերյալ 13 հատ բողոք է ստացել: Հայաստանի ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանի խոսքերով, հայտարարությունները, մեծամասամբ, վերաբերում են ընտրարշավի կարգին:



Բողոքները ներկայացրել են «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ Ռուբեն Թորոսյանը, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնելյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար Ալեքսանդր Արզումանյանը, ընդ որում, բողոքների մեծամասնությունը ներկայացրել է Թորոսյանը:



Ազարյանի խոսքերով, ամենախոշոր նախընտրական բյուջեն ձեւավորել է Սերժ Սարգսյանը` 69 միլիոն 550 հազար դրամի չափով, երկրորդ տեղում Վահան Հովհաննիսյանն է` 45 միլիոն 500 հազար դրամով: Նրանց հետեւում են Արթուր Բաղդասարյանը (21 միլիոն 960 հազար դրամ), Լեւոն Տեր-Պետրոսյանը (16 միլիոն 286 հազար 500 դրամ), Արտաշես Գեղամյանը (14,6 միլիոն դրամ), Վազգեն Մանուկյանը (2,4 միլիոն դրամ), Տիգրան Կարապետյանը (600 հազար դրամ), Արամ Հարությունյանը (190 հազար դրամ): Նախագահի թեկնածու Արման Մելիքյանի բյուջեում միջոցներ չկան:



Տվյալ պահին, ծախսած միջոցների տեսանկյունից առաջին տեղում է Վահան Հովհաննիսյանը 44 միլիոն 144 հազար դրամով, երկրորդ տեղում` Սերժ Սարգսյանը` 26 միլիոն 284 հազար 780 դրամ: Նրանց հետեւում են Արթուր Բաղդասարյանը` 21 միլիոն 941 հազար 800 դրամով, Արտաշես Գեղամյանը` 14 միլիոն 364 հազար դրամով, Լեւոն Տեր-Պետրոսյանը` 14 միլիոն 5 հազար դրամով, Վազգեն Մանուկյանը` 1 միլիոն 398 հազար 733 դրամով, Տիգրան Կարապետյանը` 580 հազար դրամով: Արամ Հարությունյանը ծախսել է իր ողջ նախընտրական բյուջեն»,- ասել է ԿԸՀ նախագահը:



Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ը հայտարարել են հանդուրժողականության եւ համերաշխության մթնոլորտի պահպանության կարեւորության մասին նախընտրական շրջանում, գրում են հայկական ԶԼՄ-ները:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---