Ռոբերտ Քոչարյանը հանձնարարել է հետաքննել ՀՀ Արդարադատության նախարարության շենքի հրդեհի պատճառները 9 փետրվարի 2008 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանձնարարել է իրավապահ մարմիններին` համապատասխան հետաքննություն անցկացնել ՀՀ Արդարադատության նախարարության շենքի հրդեհի բռնկման պատճառները պարզելու նպատակով: Միեւնույն ժամանակ, Հանրապետության Նախագահը հանձնարարել է ՀՀ Կառավարությանը` հրատապ կարգով միջոցներ ձեռնարկել ՀՀ Արադարադատության նախարարությունը շենքով ապահովելու ուղղությամբ` գերատեսչության բնականոն աշխատանքը վերականգնելու համար:Ռոբերտ Քոչարյանը իր գոհունակությունն է հայտնել հրշեջ ծառայության գործողություններով, որոնց շնորհիվ հաջողվել է կասեցնել հրդեհի տարածումը Արդարադատության նախարարության հարեւանությամբ գտնվող ՀՀ Գլխավոր Դատախազության եւ Վճռաբեկ դատարանի վարչական շենքերում: Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Երեւանում այրվել են Հայաստանի Արդարադատության նախարարության վերջին երկու հարկերն ու տանիքը, այդ թվում նախարարի եւ նրա տեղակալների աշխատասենյակները: ԱԻ մասին ահազանգն ստացվել է 5:00-ին: Հրդերի վայր են մեկնել 23 հրշեջ անձնակազմ եւ 7 հատուկ մեքենա: Աշխատակիցներին հաջողվել է շենքից հանել որոշ տեխնիկա, սակայն վնասը հսկայական է, քանի որ հրդեհի արդյունքում շենքը շահագործման համար անպիտան է դարձել: Նախարարությունը գտնվում էր անցյալ դարասկզբում կառուցված շենքում, կրակն արագ է տարածվել միջհարկային փայտյա ծածկերի պատճառով: Հրդեհը բարդության երրորդ աստիճանի է եղել: Դեռեւս հայտնի չէ` որտեղ է տեղակայվելու նախարարությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |