ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԻՄԵԼ Է ԱՄՆ-ԻՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՄԱՆ ԱԿՏԻ 907-ՐԴ ՈՒՂՂՈՒՄՆ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԿՈՉՈՎ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը դիմել է ԱՄՆ-ին կոչով` ամբողջովին վերացնել Ազատության աջակցման ակտի 907-րդ ուղղումը, որը արգելում էր Վաշինգտոնին ուղղակի օգնություն ցուցաբերել Ադրբեջանին: ԱՄՆ էներգետիկայի նախարար Սփենսեր Աբրահամի հետ հանդիպման ժամանակ Ալիեւը նշել է, որ Բաքվի համար դա քաղաքական հարց է: Նա ընդգծել է, որ աշխարհառազմավարական կարեւորություն ներկայացնող անվտանգության եւ կայունության հարցերում Ադրբեջանը ԱՄՆ օգնության եւ աջակցության կարիքն ունի: Ընդ որում, Ադրբեջանի նախագահը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ն կարեւոր նշանակություն է տալիս Կովկասի տարածաշրջանի խաղաղությանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---