ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ «ՉՈՒՆԻ ՆԱՎԹՈՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՆՏԵՍԱՊԵՍ ՇԱՀՈՒԹԱԲԵՐ ՉԷ»

PanARMENIAN.Net - Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նախագիծը «չունի նավթով անհրաժեշտ ապահովվածություն եւ տնտեսապես շահութաբեր չէ»: Վրաստանի տարածքով Թուրքիա ադրբեջանական նավթի փոխադրման նախագծի իրագործմանը նման գնահատական է տվել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Իգոր Իվանովը` հանդես գալով Նյու-Յորքի Եվրասիական խմբի համաժողովում, հաղորդում է Կասպից նորությունների գործակալությունը: «Մենք պատրաստ ենք համագործակցության, սակայն եթե փորձեր լինեն դուրս մղել Ռուսաստանը այն տարածաշրջաններից, որտեղ մենք պատմական շահեր ունենք, մենք դա թույլ չենք տա»,-ասել է նախարարը: Նրա խոսքերով, դրական համագործակցության փորձ կարող է դառնալ ռուս-ամերիկյան փոխգործակցությունը Ղազախստանից Նովոռոսիյսկ նավթամուղի նախագծի իրականացման գործում:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---