ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ԻՐԱՔՅԱՆ ԽՆԴՐԻ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԵՋ, ԱՍԵԼ Է ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ18 սեպտեմբերի 2002 - 18:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը շահագրգռված է իրաքյան խնդրի խաղաղ կարգավորման մեջ: Այդ մասին այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն Հայաստանում Իրաքի գործերի նորանշանակ հավատարմատար Տարիկ Մուհամմադ Յահյայի հետ հանդիպման ընթացքում: Հայաստանի վարչապետը ողջունել է Իրաքի ղեկավարության վերջին որոշումը` ՄԱԿ-ի միջազգային տեսուչների Իրաք վերադառնալու թույլտվության վերաբերյալ, ինչը զերծ կպահի երկիրը ռազմական միջամտությունից:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |