Հայաստանը հետագայում էլ շարունակելու է աջակցել ՀԱՊԿ երկրների միջեւ համագործակցության զարգացմանը13 հունվարի 2009 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 13-ին ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, հաղորդում է երկրի ղեկավարի մամլո ծառայությունը: Հայաստանը ներկայումս նախագահում է այս Կազմակերպությունում եւ ՀԱՊԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը Նիկոլայ Բորդյուժայի հետ քննարկել է Կազմակերպության հերթական գագաթաժողովի նախապատրաստման, օրակարգի ձեւավորման հետ կապված հարցեր:Հայաստանի նախագահը կարեւորել է ՀԱՊԿ գործունեության մշտական կատարելագործումը, եւ նշել, որ այն թույլ կտա ավելի արդյունավետ դիմակայել ժամանակակից մարտահրավերներին: Ըստ Սերժ Սարգսյանի, հենց այդ նպատակին էր ուղղված Կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների` անցած տարվա դեկտեմբերին Ղազախստանում կայացած ոչ պաշտոնական հանդիպումը: ՀԱՊԿ գործունեության առանցքային ուղղություն համարելով ռազմական-քաղաքական փոխգործակցությունը` երկրի ղեկավարն ասել է, որ Հայաստանը շարունակելու է ջանքերը համատեղ աշխատանքը կոորդինացնելու, գործակցության ներուժն ավելի լիարժեք ու արդյունավետ օգտագործելու ուղղությամբ: Խոսվել է նաեւ Կազմակերպության առջեւ ծառացած հիմնական խնդիրների ու դրանց լուծման ուղիների մասին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |