«Արեւելյան գործընկերությունը» ԵՄ-ում Չեխիայի նախագահության գերակայություններից մեկն է 2 փետրվարի 2009 - 18:03 AMT PanARMENIAN.Net - ԵՄ-ում Չեխիայի նախագահության կարեւորագույն հարցերից մեկը «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնությունն է, որով նախատեսվում է հատուկ համագործակցության հաստատում ԵՄ-ի եւ նախաձեռնության բոլոր մասնակից երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի ու Բելառուսի միջեւ: Դեսպանը հիշեցրել է, որ ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատունը ԵՄ-ում իր նախագահության ընթացքում ներկայացնում է Չեխիան Հայաստանում: «Լեհաստանը, Շվեդիայի հետ մեկտեղ ներկայացնելով «Արեւելյան գործընկերությունը», կարծում է, որ ԵՄ-ն պետք է բաց լինի բոլոր երկրների համար, որոնք ցանկանում են միանալ նախաձեռնությանը: Այս նախաձեռնությունը չի փոխարինում Եվրոպական հարեւանության քաղաքականությանը, այն միայն լրացնում է նրան»,-հայտարարել է լեհ դիվանագետը: Նրա խոսքերով, նախաձեռնությունը վեց հետխորհրդային երկրներին առաջարկում է պայմանագիր կնքել ԵՄ-ի հետ մերձեցման վերաբերյալ,այդպիսով հնարավորություն տալով նրանց անդամակցել եվրոպական ընտանիքին: «Բոլոր վեց երկրներին կառաջարկվի պայմանագրեր կնքել, որոնք նախատեսում են առեւտրի ազատ գոտու ստեղծում, վիզային ռեժիմի պարզեցում, ապօրինի միգրացիայի վերահսկում: «Մի խոսքով, «Արեւելյան գործընկերությունը» նոր շանս է վեց երկրների համար»,-նշել է Լեհաստանի դեսպանը` հավելելով, որ դեռեւս Ադրբեջանը չի կարողանա անդամակցել ազատ առեւտրի գոտուն, քանի որ դեռեւս Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ չէ: Միեւնույն ժամանակ Տոմաշ Կնոտխեն նշել է, որ Արեւելյան գործընկերության վերաբերյալ գագաթնաժողովին, որը տեղի կունենա մայիսի 7-ին Պրահայում, Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան ու Բելառուսը կոնկրետ նախագծեր կստանան: «Արեւելյան գործընկերության» վերաբերյալ առաջարկների իրականացման գործընթացը կախված է մասնակից երկրներից: Հայաստանն, անշուշտ, կարող է դառնալ ԵՄ անդամ, սակայն անհրաժեշտ է, որ հանրությունը պատրաստ լինի դրան: Դուք պետք է մեծ ջանքեր գործադրեք եվրոպական ընտանիքին անդամակցելու համար»,-ասել է դեսպանը` հավելելով, որ նախաձեռնությունն ուղղված է տարածաշրջանային համագործակցության խորացմանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |