ՄՈՏ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՍ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ Է ՀԱՐԱՎԿՈՐԵԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼՈՒՐՋ ԱԿՏԻՎԱՑՈՒՄ20 մայիսի 2002 - 23:27 AMT PanARMENIAN.Net - Մոտ ժամանակներս հարավկորեական ընկերությունների ներկայությունը Հայաստանում ավելի ակտիվ կդառա, եւ արդեն բանակցություններ են վարվում Հայաստանի եւ Կորեայի միջեւ ավելի լուրջ առեւտրական համագործակցության վերաբերյալ: Այդ մասին «Արմինֆո» գործակալության թղթակցին տված հարցազրույցում հայտնել է «Սամսունգ» ընկերության ներկայացուցիչ Կիմ Յանգ ԴԷն: Նրա խոսքերով` Անցյալ տարի «Սամսունգ» ընկերությունը շահել է Հայաստանի հարավային լեռնահանքային հանքավայրերից մոլիբդենի եւ պղնձի խտահանքի ոչ մեծ քանակության ձեռքբերման մրցույթում: «Սամսունգ» ընկերությունը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում հանրապետության լեռնահանքային ձեռնարկությունների նկատմամբ: Սակայն, Կիմ Յանգ Դէնի խոսքերով, կորեական ընկերության կողմից Հայաստանի մոլիբդենային կոմբինատներից մեկի ձեռքբերման վերաբերյալ բանակցությունները նախնական բնույթ են կրում: Խոսելով հայ-կորեական առեւտրական հարաբերությունների ապագա զարգացման մասին, Կիմ Յանգ Դէն նշել է, որ Կորեայի կառավարությունը առաջարկել է ընկերությանը Հայաստանում զբաղվել ինտերնետ-բիզնեսով: Նշենք, որ ՀՀ մաքսային կոմիտեի տվյալներով, 2001 թվականին երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 332 հազար դոլար: Ողջ ծավալը հարավկորեական ապրանքների առաքումն է կազմում: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |