Բարակ Օբաման Մոսկվա է ժամանել 6 հուլիսի 2009 - 18:28 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի ինքնաթիռը տեղական ժամանակով 13:20-ին վայրէջք կատարեց «Վնուկովո-2» օդանավակայանում: Դա Օբամայի առաջին պաշտոնական այցն է Ռուսաստան` որպես նախագահ:Air Force One-ը հուլիսի 6-ին Մոսկվա մեկնեց Մերիլենդի Էնդրյուս օդակայանից: Ուղեւորության ժամանակ նախագահին ուղեկցում են նրա կինը` Միշել Օբաման եւ դուստրերը` Մալիան եւ Սաշան: Բարակ Օբամայի աշխատանքային ծրագրի առաջին կետը կդառնա պսակ դնելը Անհայտ զինվորի գերեզմանին Ալեքսանդրովյան այգում: Դրանից հետո կկայանա հանդիպումը Դմիտրի Մեդվեդեւի հետ, որի ընթացքում, ինչպես սպասվում է, փաստաթղթեր կստորագրվեն ՌՀՍ, Աֆղանստանի վերաբերյալ, ռազմական եւ միջուկային, առողջապահության ոլորտներում: Ավելի ուշ կանցկացվի Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահների համատեղ մամլո ասուլիսը: Հուլիսի 7-ին Դմիտրի Մեդվեդեւի ու Բարակ Օբամայի բանակցություններին կմիանա Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը: ԱՄՆ նախագահը կայցելի նաեւ Ռուսաստանի տնտեսական դպրոց, կհանդիպի ռուսական հասարակական ու քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ ռուս-ամերիկյան բիզնես-գագաթաժողովի մասնակիցների հետ: ԱՄՆ նախագահի այցը կավարտվի Դմիտրի Մեդվեդեւի հետ եւս մեկ հանդիպումով: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |