Թուրքիան պետք է պահպանի եւ հարգի Հայաստանի հետ պայմանավորվածությունները

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների, եւ Եվրոպայի վերջին փակ սահմանը պետք է բաց լինի: Այդ մասին Երեւանում Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Մենք պատրաստ ենք կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ առանց նախապայմանների, բայց մենք թույլ չենք տա օգտագործել այդ բանակցությունները միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակով»,- նշել է ՀՀ նախագահը:



Սերժ Սարգսյանի կարծիքով, Թուրքիան պետք է հետեւի եւ հարգի փոխադարձ պայմանավորվածությունները: «Ցավոք սրտի, Հայաստանի դեպքում պայմանավորվածությունները կարող են միայն խորացնել անվստահության մթնոլորտը եւ հետագայում մեծ ջանքեր պահանջել հարաբերությունների կարգավորման համար»,- նշել է Սարգսյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---