Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ28 սեպտեմբերի 2009 - 22:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ, հաղորդում է ՀՀ ղեկավարի մամլո ծառայությունը: Ուղերձում ասված է. «Հարգելի Նիկոլայ Իվանի, Ձեր հոբելյանի կապակցությամբ ընդունեք սրտանց շնորհավորանքներս եւ անկեղծ մաղթանքներս ` քաջառողջություն, բարօրություն եւ հաջողություններ Ձեզ: Ձեր բազմամյա պետական գործունեության ընթացքում դրսեւորվեցին ճկուն քաղաքական գործչի, բարձրակարգ մասնագետի, խորաթափանց վերլուծաբանի, ստեղծագործաբար մտածող ղեկավարի եւ հմուտ կազմակերպչի Ձեր վառ, առանձնահատուկ մասնագիտական եւ մարդկային հատկանիշները: Մշտապես եւ ցանկացած պայմաններում Ռուսաստանի եւ նրա բարեկամների շահերի ծառայությանը ուղղված հենց այդ որակներն արժանացրին Ձեզ հարգանքի եւ հեղինակության ոչ միայն ռուսական պետության ու հասարակության մեջ, այլեւ նրանց սահմաններից դուրս: Հաճելի է գիտակցել, որ Դուք միշտ մեծ ուշադրությամբ եք վերաբերվել Հայաստանին, ընդունել եք նրա խնդիրներն ինչպես Ձերը եւ շատ բան եք արել, որպեսզի օգնեք եւ աջակցեք Հայաստանին ու նրա ժողովրդին: Եւ հիմա Ձեր գործունեությունն ուղղված է ռուս-հայկական միջպետական հարաբերությունների համակողմանի զարգացմանն ու ամրապնդմանը` ի շահ մեր երկրների եւ ժողովուրդների: Հարգելի Նիկոլայ Իվանի, թույլ տվեք մաղթել Ձեզ երկար տարիների կյանք եւ երջանկություն: Թող պետությանը, հասարակությանն ու ժողովրդին ծառայելու ճանապարհին Ձեզ մշտապես ուղեկցի հաջողությունը, երբեք չլքի ոգու կորովը եւ վստահությունը»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |