«Ռուսաստանի Հայերի Միությունը» սպասում է Սերժ Սարգսյանի արձագանքին 8 հոկտեմբերի 2009 - 19:48 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի եւ հայկական համայնքների ներկայացուցիչների հանդիպումը բավական կառուցողական էր: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Ռուսաստանի Հայերի Միություն» համառուսական հասարակական կազմակերպության փոխնախագահ Գեղամ Խալաթյանը` մեկնաբանելով Դոնի Ռոստովում Ռուսաստանի հայկական համայնքների ղեկավարների հետ Հայաստանի նախագահի հանդիպման արդյունքները:Խալաթյանի խոսքով, միությունը դեմ չէ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, խնդիրը կայանում է նրանում, որ հայ-թուրքական Արձանագրություններում պարունակվում են կետեր, որոնք ոչ մի առնչություն չունեն երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման հետ: Նա նաեւ նշել է, որ հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ փոխանակեցին եւ հայտնեցին Արձանագրությունների վերաբերյալ իրենց դիրքորոշումները: «Նախագահն արդեն գիտի մեր կարծիքը, եւ մնում է սպասել, որպեսզի իմանանք, թե ինչպես նա կարձագանքի այդ կարծիքին»,- նկատել է միության փոխնախագահը` ավելացնելով, որ Սփյուռքն ընդամենը շեշտեր է դնում եւ պահանջում է Արձանագրություններից բացառել նախապայմաններ պարունակող կետերը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |