ՀՀ խորհրդարանի պատգամավորները հավանություն են տալիս հայ խաղաղապահների գործուղմանը Աֆղանստան 7 դեկտեմբերի 2009 - 14:59 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ԱԺ նիստում ներկայացրել է պատգամավորներին Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի կողմից ստորագրված երկու համաձայնագիր, որոնք կարգավորում են հայ խաղաղապահների Աֆղանստան գործուղման իրավական եւ ֆինանսական հարցերը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, ՀՀ պաշտպանության նախարարը հաղորդել է, որ հայ խաղաղապահների զորակազմը կընդգրկվի գերմանական ռազմական ստորաբաժանման կազմում եւ կենթարկվի ՆԱՏՕ-ի հյուսիսային տարածաշրջանային հրամանատարությանը: Սեյրան Օհանյանը նաեւ ավելացրել է, որ հայ խաղաղապահների խնդիրն է ապահովել Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգությունը: Պատգամավորների մեծամասնությունը իրենց ելույթներում հավանություն տվեցին այդ գաղափարին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |