ՀՀ ԱԺ նախագահը կոչ է անում պայքարել մենաշնորհների դեմ24 դեկտեմբերի 2009 - 17:01 AMT PanARMENIAN.Net - «Մենք բոլորս գիտենք, թե ով է Հայաստանում մենաշնորհատեր: Մենաշնորհները խանգարում են երկրի զարգացմանը եւ պետք է պայքարել այդ երեւույթի դեմ», - ամփոփիչ մամլո ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Հ. Աբրահամյանի խոսքերի համաձայն, կառավարությունը ներկա պահին մենաշնորհների դեմ պայքարում իրավական մեխանիզմների պակաս չունի: «Ես միանգամայն համաձայն եմ ՀՀ վարչապետի հետ, երբ ասում էր, որ պետք է պայքարել այդ երեւույթի դեմ, եւ ուզում եմ նշել, որ որպես ՀՀ ԱԺ նախագահ` աջակցում եմ վարչապետին այդ հարցում», - ընդգծել է խորհրդարանի խոսնակը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է նաեւ, որ պետք է նվազագույնի հասցնել խորհրդարանում գործարարների քանակը, քանի որ ձեռնարկատերը պետք է գործարարությամբ զբաղվի, իսկ պատգամավորը` օրենսդրական գործունեությամբ: Խոսելով մեկ տարվա ընթացքում ՀՀ կառավարության աշխատանքների մասին, Աբրահամյանը այն գնահատեց արդյունավետ եւ նշեց, որ գործադիր եւ օրենսդիր իշխանությունների միջեւ տարաձայնություններ չկան: Պատասխանելով լրագրողների հարցերին այն մասին, թե արդյոք 2008 թ. մարտի 1-ի էջը փակված է համարում, ասաց, որ մարտի իրադարձությունները որպես փաստ արդեն փակված են, բայց դեռ շատ անելիքներ կան այդ ուղղությամբ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |