ԹԵՀՐԱՆԸ ԴԻՄԵԼ Է ՎԱՇԻՆԳՏՈՆԻՆ` «ԱԼ-ՔԱԻԴԱՅԻ» ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՄ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ԽՆԴՐԱՆՔՈՎ

PanARMENIAN.Net - Իրանի իշխանությունները դիմել են ԱՄՆ-ի ղեկավարությանը, երկրի տարածք թափանցած «Ալ-Քաիդայի» գրոհայիններին ձերբակալելու գործում, օգնություն ցուցաբերելու կոչով: «Իրանի վերաբերյալ բացսական տեղեկատվություն տարածելու փոխարեն` ավելի լավ կլինի, որ ԱՄՆ-ն տեղեկություններ տրամադրի, մեր տարածքում թաքնվող, գրոհայինների վերաբերյալ: Այդ դեպքում մենք կկարողանանք արտաքսել նրանց երկրից»,- այդ կապակցությամբ հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Քամալ Խարազին: Խարազին նորից կտրականապես հերքել է Վաշինգտոնի բոլոր մեղադրանքներն այն բանում, որ Թեհրանը աջակցում է Աֆղանստանում գործող «Ալ-Քաիդայի» եւ «Թալիբանի» գրոհայիններին:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---