ԵԱՀԽ ԿԱՐՈ՞Ղ Է ՓՈԽԱՐԻՆԵԼ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻՆ 6 փետրվարի 2002 - 22:49 AMT PanARMENIAN.Net - Ռոբերտ Հանթերը, որը 1993-1998 թթ. զբաղեցնում էր ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը, կարծում է, որ որոշակի հանգամանքների դեպքում Եվրո-Ատլանտյան Համագործակցության Խորհուրդը /ԵԱՀԽ/ կարող է փոխարինել ԵԱՀԿ Մինսկի խմբին որպես ղարաբաղյան կարգավորման միջնորդ: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այս մասին ասվում է NATO Review-ում հրապարակված Հանթերի հոդվածում: «Եթե հաջողվի համոզել Ռուսաստանին ավելի նշանակալի դեր խաղալ Եվրո-Ատլանտյան Համագործակցության Խորհրդում, ապա ԵԱՀԽ-ն կարող է աջակցել կամ նույնիսկ փոխարինել ԵԱՀԿ Մինսկի խմբին, որը միջնորդի դեր է կատարում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության կարգավորման գործում»,- գրում է ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպանը:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |