ԲԱՔՎԻ ՄԵԿՆԱԲԱՆՆԵՐԸ ԳՏՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆԴԵՊ ԿԿԻՐԱՌԻ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ 8 հունվարի 2002 - 23:00 AMT PanARMENIAN.Net - Այսօր Փարիզում Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի մարդու իրավունքների կոմիտեն քննարկել է Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին հարցը: Քննարկումը տեւել է ութ ժամ: ԵԽԽՎ Ադրբեջանի մշտական խորհրդարանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի խոսքերով` «Քննարկումն անցել է լարված իրադրության պայմաններում»: Քննարկումները կշարունակվեն ԵԽԽՎ-ի Բյուրոյում: Ինչպես հայտնի է, հունվարի 24-ին Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին հարցը կդրվի ԵԽԽՎ-ի նստաշրջանի օրակարգում: Ավելի շուտ ԵԽԽՎ ներկայացուցիչները հայտարարել էին, որ եթե Ադրբեջանը կատարի իր ստանձնած պարտավորությունները Եվրախորհրդի առաջ, ապա հնարավոր կլինի խուսափել տվյալ հարցի քննարկումից: Սակայն, ինչպես հայտնի է, Բաքուն անտեսել է քաղբանտարկյալներին ազատ արձակելու իր խոստումները: Այդ կապակցությամբ, Բաքվի «Թուրան» գործակալության մեկնաբանները գտնում են, որ հունվարի 24-ին ԵԽԽՎ պաշտոնապես կդատապարտի Ադրբեջանի իշխանություններին եւ նույնիսկ որոշակի պատժամիջոցներ կկիրառի: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |