«ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՌԱՅԺՄ ԱՐԴՅՈՒՆՔ ՉՈՒՆԵՑԱՆ

PanARMENIAN.Net - Ներքաղաքային հեռախոսային խոսակցությունների րոպեավճարի կիրառման ժամկետների եւ մեխանիզմների վերաբերյալ ընթացող բանակցությունները մոտենում են ավարտին: «ԱրմենՏելի» գործադիր տնօրեն Նիկոս Գեորգուլասի խոսքերով` բանակցությունների ընթացքում զգալի արդյունքների դեռ չեն հասել: Սակայն կողմերը դեռեւս հույս ունեն, որ բանակցությունների ավարտական փուլում կհաջողվի փոխընդունելի զիջումների գնալ: Հակառակ դեպքում, «ԱրմենՏել» ընկերության ղեկավարությունը սպառնում է կառավարության որոշմանը հակառակ կիրառել բաժանորդներից րոպեավճարի գանձումը: Ի պատասխան այս ամենի, կառավարությունը դատարան կդիմի հայցով «ԱրմենՏել» ընկերության դեմ, որը չի կատարել իր վրա վերցրած պայմանագրային մի շարք պարտավորություններ:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---