ԵՐԵԿ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԴԱԺԱՆ ԾԵԾԻ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ ՄՈՏ ՀԱՐՅՈՒՐ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ13 դեկտեմբերի 2001 - 22:39 AMT PanARMENIAN.Net - «Ոստիկանական ռեժիմը Ադրբեջանում այսօր մեկ անգամ եւս ապացուցեց, որ նրան խորթ են ժողովրդավարության ու ազատության նորմերը»,- հաղորդում է Բաքվի «Թուրան» գործակալությունը: Երեկ ոստիկանները ծեծել ու ցրել են կառավարող «Ենի Ադրբեջան» կուսակցության գրասենյակի մոտ հավաքված մոտ հարյուր լրագրողների: Ձերբակալվել ու ոստիկանության բաժանմունք են բերվել «Ենի Մուսավաթ» թերթի գլխավոր խմբագիրը, լրագրողների արհմիության նախագահն ու «Ենի Մուսավաթ» թերթի աշխատակիցը: «Ազադլիգ» թերթի խմբագրության աշխատակից Ռամիզ Նաջաֆլին, դաժանորեն ծեծի ենթարկվելով ոստիկանության կողմից, հոսպիտալացվել է ուղեղի ցնցումով: Մարմնական վնասվածքներ են ստացել ԶԼՄ-ների տասնյակից ավելի ներկայացուցիչներ, այդ թվում եւ կանայք: Նրանց ցույց է տրվել ամբուլատոր օգնություն: Տեղի ունեցածի կապակցությամբ «Ազադլիգ» թերթի կոլեկտիվը դիմել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանին խմբագրության բոլոր աշխատակիցներին քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |