ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՍԿՍՈՒՄՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է20 նոյեմբերի 2001 - 23:03 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ռազմական գործողությունների վերսկսման ժամկետն առայժմ հայտնի չէ, սակայն դա անխուսափելի է: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցին այդպիսի կարծիք է հայտնել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը: «Առայժմ նախագահ Հեյդար Ալիեւը նախազգուշացնում է հակամարտության ուժային լուծման հնարավորության մասին` միջազգային հասարակությանը հնարավորություն տալով աշխուժացնել ղարաբաղյան կարգավորման գործընթացը»,- նշել է Գուլիեւը: Նրա խոսքերով` Ադրբեջանի ղեկավարը հակված է մինչեւ վերջ օգտագործել քաղաքական երկխոսության հնարավորությունները: «Քանի դեռ այդ երկխոսությունը շարունակվում է, Բաքուն մտադիր չէ սկսել ռազմական գործողությունները»,- հայտնել է Ադրբեջանի նախարարը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |