Հայոց ցեղասպանության մասին բանաձևը կարող է քննարկվել ԱՄՆ Կոնգրեսի աշնանային նիստում

Հայոց ցեղասպանության մասին բանաձևը կարող է քննարկվել ԱՄՆ Կոնգրեսի աշնանային նիստում

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանքության մասին թիվ 252 բանաձևը կքննարկվի ԱՄՆ Կոնգրեսում արդեն աշնանը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Ըստ նրա, բանաձևի քննարկման ժամկետները կախված են բազմաթիվ տեխնիկական հարցերից, օրինակ` կոնգրեսականների տրամադրվածությունից և շահագրգռվածությունից, ռազմարդյունաբերությունից որոշ նահանգների կախվածությունից, Թուրքիայի հետ ռազմական պայմանագրերից, ինչպես նաև նրանից, թե ինչպես կանդրադառնա Թուրքիայի կողմից Իրանին սատարելու հարցը ԱՄՆ վարչակազմի վրա:

“Կան գործոններ, որոնք անհնար է հաշվի առնել ամբողջությամբ: Հուսով եմ, որ դա կհաջողվի անել մինչև աշուն, սակայն մինչև վերջ վստահ լինել չեմ կարող”,-նշել է ՀՅԴ առաջնորդը:

Հայոց ցեղասպանության մասին բանաձև

252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---