ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՄԱՆԴԱՏՆԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ 15 ՆՈՐԸՆՏԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐ

PanARMENIAN.Net - Երեկ, պատգամավորական մանդատներից հրաժարվելու վերջին օրը Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է համապատասխան բովանդակության 15 դիմում: Նրանց մեծ մասը` 12 հոգին նոր խորհրդարանում մեծամասնական կարգով առավելագույն քանակով տեղեր ստացած Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ են: Հրաժարվողների թվում են` ՀՀ վարչապետ Անդրանիկ Մանուկյանը, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների համակարգման նախարար Հովիկ Աբրահամյանը, Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը, բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը, գյուղատնտեսության նախարար Դավիթ Զադոյանը, կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը: Պատգամավորական մանդատներից հրաժարվել են նաեւ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը եւ Հայ հեղափոխական Դաշնակցության անդամ, Սանքտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոս Ռուբեն Հակոբյանը: Իրեն մանդատաը իր կուսակից ընկերոջն է զիջել նաեւ Միավորված աշխատանքային կուսակցության անդամ, Երեւանի պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սերգեյ Սարաջյանը: Նշենք, որ այսօր կկայանա մանդատների հանդիսավոր հանձնումը Ազգային Ժողով անցած 128 պատգամավորներին: Մեծամասնական կարգով երեք պատգամավորների ճակատագիրը կորոշվի մոտակա հանգստյան օրերին 12-րդ, 41-րդ եւ 29-րդ ընտրատարածքներում կրկնակի քվեարկությունից հետո:
 Ուշագրավ
---