ՀԱՅ ՕՐԵՆՍԴԻՐՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎԵՑԻՆ ԶՐԿԵԼՈՒ ՓԱԽՈՒՍՏՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ11 հոկտեմբերի 2001 - 19:47 AMT PanARMENIAN.Net - Հայ խորհրդարանականները փակ գաղտնի քվեարկությամբ մերժել են Հայաստանի նախկին ներքին գործերի նախարար, երբեմնի իշխող «Հայոց համազգային շարժում» կուսակցության նախկին առաջնորդ Վանո Սիրադեղյանին պատգամավորական լիազորություններից զրկելը նախատեսող օրենքի նախագիժը: Սիրադեղյանին մանդատից զրկելուն կողմ քվեարկել է 36 պատգամավոր, այն դեպքում, երբ որոշումը ընդունելու համար անհրաժեշտ է 44 ձայն: Այսպիսով օրենսդիրները առհամարեցին իրենց իսկ կողմից ընդունված կանոնակարգի պահանջները, որոնցում ասվում է, որ պատգամավորը զրկվում է լիազորություններից, եթե անհարգելի պատճառով բաց է թողնում խորհրդարանի նստաշրջանի նիստերի կեսից ավելին: Հիշեցնենք, որ Սիրադեղյանը մեղադրվում է մի շարք ծանրագույն հանցագործություններ կատարելում եւ ներկայումս գտնվում է միջազգային հետախուզման մեջ:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |