ՀԱՊԿ շրջանակում կձեւավորվեն ճգնաժամային արձագանքման որակապես նոր մեխանիզմներ18 սեպտեմբերի 2010 - 12:56 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ շրջանակում նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը սեպտեմբերի 18-ին գումարել է հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Քննարկվել է միջգերատեսչական հանձնաժողովի նախորդ նիստի որոշումների կատարման ընթացքը: Օրակարգում էր նաեւ ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործմանն ուղղված փաստաթղթերի նախագծերի նախապատրաստման հարցը: «Համաձայն օգոստոսի 20-ին Հայաստանում կայացած ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների` ՀԱՊԿ քարտուղարության կողմից մշակվել են կազմակերպության ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործմանն ուղղված փաստաթղթերի նախագծեր: Փաստաթղթերի միասնական փաթեթի ընդունման դեպքում ՀԱՊԿ շրջանակում կձեւավորվեն ճգնաժամային արձագանքման որակապես նոր, գործուն եւ ժամանակակից մեխանիզմներ»,-ասել է Արթուր Բաղդասարյանը: ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման ընդհանուր սկզբունքները քննարկվել են սեպտեմբերի 7-ին` ՀԱՊԿ քարտուղարությունում կայացած` կազմակերպության անդամ պետությունների անվտանգության խորհուրդների աշխատակազմերի ներկայացուցիչների խորհրդակցությունների ընթացքում, հավանության է արժանացել կազմակերպության նորմատիվ իրավական բազայի կատարելագործման եւ ճգնաժամային արձագանքման լրացուցիչ մեխանիզմների ստեղծման գաղափարը: Կարեւոր սկզբունքներից է` Ճգնաժամային իրավիճակներում որոշումների արագ ընդունման մեխանիզմների սահմանումն ու կիրառումը: Դա նախատեսում է ընթացակարգերի պարզեցում, փաստաթղթերի շրջանառության արագացում, որոշումների ընդունման ժամկետների հնարավոր կրճատում, անհրաժեշտության դեպքում` հեռակա քվեարկության կազմակերպում, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ կազմակերպության կանոնադրական մարմինների արտահերթ նիստերի անցկացում տեսակոնֆերանսի միջոցով եւ այլն: ՌՀՄՀ կայանալիք նիստում կքննարկվեն ՀԱՊԿ շրջանակում ռազմատնտեսական եւ ռազմատեխնիկական համագործակցությունը կանոնակարգող փաստաթղթերի նախագծեր, որոնք քննարկվել են 2010թ. օգոստոսի 25-26-ը ՀԱՊԿ միացյալ շտաբում անցկացված համաձայնեցման հանձնաժողովի նիստում: Նշված փաստաթղթերի ընդունումը նախատեսվում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի` առաջիկայում կայանալիք նստաշրջանում, հաղորդում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |