Տիգրան Սարգսյան. Կառավարությունն ուշադրության կենտրոնում է պահում ներքին տեղահանվածների վիճակին առնչվող խնդիրները18 սեպտեմբերի 2010 - 19:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է Ներքին տեղահանված անձանց մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ուոլտեր Կալինին, ում մանդատի ժամկետը Հայաստանի Հանրապետությունում ավարտվում է։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ուոլտեր Կալինին պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքների համար և կարևորել Հայաստանում ներքին տեղահանվածների խնդիրների լուծման հարցում ՄԱԿ-ի համապատասխան օղակների կողմից օժանդակության տրամադրումը։ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանում ներքին տեղահանվածների վիճակին առնչվող խնդիրները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում։ Այդ համատեքստում նա ընդգծել է տեղահանված անձանց բնակարաններով և աշխատանքով ապահովելու կարևորությունը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ուոլտեր Կալինը ասել է, որ 2009 թվականին Ժնևում փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հետ հանդիպման ժամանակ իրեն է ներկայացվել վերադարձի ծրագրի նախագիծը։ Անհրաժեշտ համարելով ներքին տեղահանվածների ապահովումը ոչ միայն բնակարաններով, այլև սոցիալական բարեկեցիկ պայմաններով` Ներքին տեղահանված անձանց մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն առաջնային է համարել նախագծի վերանայումն ու լրամշակումը։ Դրան ի պատասխան վարչապետը նշել է, որ փոխվարչապետին կտրվի համապատասխան հանձնարարական ՄԱԿ-ի համապատասխան կառույցների հետ միասին աշխատելու նախագծի վերամշակման ուղղությամբ։ Հանդիպման ժամանակ զրուցակիցներն անդրադարձել են 2011 թվականի սկզբին կազմակերպվելիք դոնոր կազմակերպությունների կոնֆերանսին, հաղորդում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |