Խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում ֆիկցիա են լինելու29 հոկտեմբերի 2010 - 15:33 AMT PanARMENIAN.Net - «Ադրբեջանի հայերը շատ բան ունեն ասելու, սակայն դա պետք է իմաստուն կերպով արվի, ոչ թե լոկ ինչ-որ բան ասելու համար»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար Գրիգորի Այվազյանի առաջարկն այն մասին, որ ԼՂՀ մերձակա ազատագրված տարածքներում պետք է նոր պետություն ստեղծվի: Ըստ նրա, հաշվի առնելով այն բոլոր կորուստները, որ կրել են Ադրբեջանի հայերը ղարաբաղյան պատերազմի ժամանակ, նրանք որոշակի դերակատարություն ունեն ղարաբաղյան կարգավորման հարցում: Մեկնաբանելով այն, թե ինչպես կարող են առաջիկա խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում ազդել ղարաբաղյան հակամարտության վրա, Մանոյանն ասել է, որ վստահ չէ, թե լինելու են իսկական ընտրություններ, և որ դրանք կազդեն ղարաբաղյան հակամարտության վրա: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |