«Ժառանգությունը» մտադիր չէ այլևս հետաձգել «ԼՂՀ անկախության ճանաչման մասին» օրինագծի քվեարկությունը29 հոկտեմբերի 2010 - 17:11 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» խմբակցությունը վերջին անգամ հետաձգեց «ԼՂՀ անկախության ճանաչման մասին» օրինագծի քվեարկությունը: «Այսինքն, մենք այլևս մտադիր չենք դա անել և դեկտեմբերի 9-ը վերջին ժամկետն է: Դա Հայաստանի նոր ազգային քաղաքականության յուրօրինակ սկիզբ կհանդիսանա»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգության» վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ Հովհաննիսյանի, նույնիսկ եթե կոալիցիան իր հայտարարության համաձայն չմասնակցի քվեարկությանը, ապա մյուս խորհրդարանական խմբակցությունները կողմ կքվեարկեն ԼՂՀ անկախության ճանաչմանը: «Ես համաձայն չեն նաև քաղաքական մեծամասնության այն հայտարարությանը, թե ճանաչումը պետք է լինի վերջին ակտը, որին հայկական կողմը կդիմի բանակցությունների ձախողման դեպքում»,-նշել է նա՝ հավելելով, որ ճանաչումը չի կարող լոկ մարտավարական քայլ լինել, այն դե-յուրե կամրագրի առկա իրավիճակը: Րաֆֆի Հովհաննիսյանը նաև կոչ է արել չվախենալ ԼՂՀ անկախության ճանաչումից և միջազգային հանրության արձագանքից: «Հայաստանն ինքը պետք է փոխի իրավիճակը և բեկում մտցնի ղարաբաղյան կարգավորման տրամաբանության մեջ»,-ասել է նա: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |