Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Ավստրիայի դեսպան Մայքլ Փոսթլի և դեսպանության ռազմական կցորդ Հելմուտ Ֆելների հետ29 հոկտեմբերի 2010 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 29-ին ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Մայքլ Փոսթլի և դեսպանության ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Հելմուտ Ֆելների հետ: Ինչպես հայտնում է ՀԱԿ մամլո ծառայությունը, «հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, ժողովրդավարական ազատությունների վերականգնման, մասնավորապես` քաղբանտարկյալների ազատ արձակման, հավաքների և մամուլի ազատության հետ կապված հարցեր»: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը, հաղորդում է ՀԱԿ մամլո ծառայությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |