ՀՀ ԶՈՒ մոտոհրաձգային ստորաբաժանումը վերադարձավ «Փոխգործակցություն 2010» զորավարժություններից29 հոկտեմբերի 2010 - 20:38 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ-ի շրջանակներում անցկացվող «Փոխգործակցություն 2010» օպերատիվ-մարտավարական զորավարժությանը մասնակցելու նպատակով հոկտեմբերի 12-ից 29-ը Ռուսաստանի Դաշնությունում էր գտնվում ՀՀ ԶՈւ մոտոհրաձգային ստորաբաժանումը: Զորավարժության նպատակն էր սպառնալիքների առկայության և ռազմական գործողությունների ժամանակ արագ արձագանքման հավաքական ուժերի տարբեր ստորաբաժանումների միջև փոխգործակցության և համատեղ գործողությունների ներդաշնակման ապահովումը: Զորավարժության արդյունքները գոհացուցիչ էին, և մասնակիցների համատեղ գործողությունները բարձր գնահատեցին զորավարժության ղեկավարներն ու մասնակից պետությունների ներկայացուցիչները: «Փոխգործակցություն 2010» զորավարժության վճռական փուլի ավարտին հաջորդեց պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը: Մարտական հրաձգության ընթացքում ցուցաբերած լավագույն արդյունքների համար Հայաստանը ներկայացնող մոտոհրաձգային վաշտն արժանացավ զորավարժության ղեկավարության գավաթին: Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԶՈՒ մոտոհրաձգային ստորաբաժանումը վերադարձավ Հայաստան: Զորախմբին դիմավորեցին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և բարձրաստիճան զինվորականներ, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Ալմաթիի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը կքննարկվի մայիսի 10-ին Վարչապետին հացրել են, թե ինչո՞ւ Բաքուն չի համաձայնում Ալմաթիի հռչակագիրը ներառել նաև խաղաղության պայմանագրում Բայրամովը ՀՀ հետ հարաբերությունների կարգավորումը քննարկել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային այլ հարցերի շուրջ Պետդեպի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ դեսպանի այցը Շուշի Նա չի մեկնաբանել նաև Ալմաթիում կայանալիք ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Միրզոյան. Այդ «պինգ-պոնգ դիվանագիտությամբ» արդեն հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ Նա նաև զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող բանակցությունների առումով |