Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԽ պատգամավորներ Միշել Ռիվազիի և Դամիեն Աբադի գլխավորած պատվիրակությանը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 29-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Միշել Ռիվազիի (Կանաչների խմբակցություն, Ֆրանսիա) և Դամիեն Աբադի (Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցություն, Ֆրանսիա) գլխավորած պատվիրակությանը:

Էդվարդ Նալբանդյանը ողջունեց հյուրերին և կարևորեց միջխորհրդարանական համագործակցության դերը Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման գործում: Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին Հայաստան-ԵՄ հարաբերություններին և դրանց զարգացման հեռանկարներին:

Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծեց ևրոպական խորհրդարանի պատվիրակության այցելությունների կարևորությունը Հայաստան, առավել ևս` Արցախ, ինչը հնարավորություն է տալիս ավելի մոտիկից ծանոթանալ առկա իրողություններին, խնդիրներին և դրանց լուծման իրատեսական հեռանկարներին:

Եվրոպական խորհրդարանիպատգամավորների խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Քննարկվեցին նաև տարածաշրջանային այլ հարցեր:

Նույնն օրը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային ճաշ է ունեցել Երևանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանների և ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ: Հանդիպմանը քննարկվելէմիջազգային և տարածաշրջանային հարցերիլայն շրջանակ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---