Եվրոպական խորհրդարանի պատգամավորները հանդիպումներ են ունեցել Հայաստանի Ազգային Ժողովում

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը հոկտեմբերի 29-ին հանդիպեց Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Միշել Ռիվազիի (Կանաչներ-Եվրոպայի ազատական միության խումբ, Եվրանեսթ ԽՎ-ի անդամ) և Դամիեն Աբադի (Եվրոպական ժողովրդական կուսակցության խումբ) հետ:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը, ողջունելով հյուրերին, կարևորեց նրանց կատարած այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ինչը, ըստ նրա, պատվիրակություններին առավել լայն հնարավորություն է ընձեռում բազմակողմանիորեն ծանոթանալ ղարաբաղյան հիմնախնդրին, գտնել լուծման ուղիներ:

Համաձայնելով հայ գործընկերների արտահայտած տեսակետների հետ` Եվրոպական խորհրդարանի պատգամավորները հավաստիացրին, որ իրենք քայլեր կձեռնարկեն նոր ռազմավարություն մշակելու ուղղությամբ, եվրախորհրդարանի ուշադրությունը կհրավիրեն իրական փաստերի վրա` չեզոքացնելու բանաձևում տեղ գտած անընդունելի փաստարկումները, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---