Հայկ Բաբուխանյանը գտնում է, որ ՆԱՏՕ-ի Լիսաբոնի հռչակագիրը ամենևին էլ չի կարելի Հայաստանի պարտությունը համարել

Հայկ Բաբուխանյանը գտնում է, որ ՆԱՏՕ-ի Լիսաբոնի հռչակագիրը ամենևին էլ չի կարելի Հայաստանի պարտությունը համարել

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ընդունված Լիսաբոնի հռչակագիրը և այն, որ ՀՀ նախագահը հրաժարվեց մասնակցել գագաթնաժողովին, ոչ թե պարտություն է հայկական կողմի համար, այլ հաղթանակ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, հայտարարել է «Սահմանադրական իրավունքի միություն» կուսակցության ղեկավար Հայկ Բաբուխանյանը: Ըստ նրա, ՍԻՄ կուսակցությունը ողջունում է Հայաստանի նախագահի դրսևորած կոշտ դիրքորոշումը՝ Դաշինքի գագաթնաժողովին մասնակցելու հարցում:

«ՆԱՏՕ-ն բազմիցս է հայտարարել, որ սատարում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերին ու դիրքորոշմանը, որն ամրագրել է, որ ազգերի ինքնորոշման իրավունքը ղարաբաղյան կարգավորման երեք հիմնական սկզբունքներից մեկն է»,-ասել է Բաբուխանյանը:

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ն հայտարարություն էր ընդունել Հարավային Կովկասում և Մոլդովայում տարածաշրջանային հակամարտությունների վերաբերյալ, որտեղ ասվում է. «Մենք կողմերին կոչ ենք անում խաղաղ ճանապարհով լուծել հակամարտությունները` ցուցաբերելով կառուցողականություն և քաղաքական կամք: Մենք կոչ ենք անում հարգանքով վերաբերվել անցկացվող բանակցություններին և ձեռնպահ մնալ տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը խախտող քայլերից: Մենք հավատարիմ ենք նաև Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի ու Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանն ու ինքնավարությանն աջակցելուն և շարունակելու ենք նպաստել տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորմանը` նկատի ունենալով այդ սկզբունքները»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---