Խախտվել է հայ-թուրքական պետական սահմանը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 21-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկատվություն է ստացել հայ-թուրքական պետական սահմանի ՌԴ ԴԱԾ ՍՎ-ի 13-րդ սահմանապահ ուղեկալի տեղամասում սահմանի խախտման վերաբերյալ: Նույն օրը, ՀՀ ազգային անվտանգության մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Սուրենավան համայնքի մոտակայքում թվով 7 հոգի սահմանախախտները հայտնաբերվել և ձերբակալվել են:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնը, փաստի առիթով ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 329-րդ (ապօրինի սահմանի հատում) հոդվածի հատկանիշներով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---