Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող Տոմաշ Պորեբային![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 20-ինընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող Տոմաշ Պորեբային: Նախագահը ողջունել է զեկույցի նախապատրաստման ընթացքում պատգամավոր Տոմաշ Պորեբայի այցը Երևան և Ստեփանակերտ, որը նախագահի համոզմամբ, տեղում իրավիճակին ծանոթանալու, գնահատելու, անմիջական շփումների և տեղեկություններ ստանալու տեսանկյունից չափազանց կարևոր է: «Յուրաքանչյուր գնահատական, յուրաքանչյուրմոտեցում, իվերջո, նպատակաուղղված է տվյալ երկրին, տարածաշրջանին օժանդակելուն, առկա խնդիրների լուծմանն ու բարեփոխումներին աջակցմանը: Եվ մենք վստահ ենք, որ Ձեր զեկույցը հենց այդպիսին է լինելու»,- ասել է նախագահ Սարգսյանը: Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող Տոմաշ Պորեբան նշել է, որ առանց տվյալ երկիր այցելության, անհնար կլիներ համակողմանի ու անաչառ զեկույց ներկայացնել: Նա կասկածից վեր է համարել նաև Լեռնային Ղարաբաղ այցելության կարևորությունը, քանի որ տարածաշրջանային հարցերում այն էական նշանակություն ունի: «Ես օգտակար տեղեկություններստացաևտեղում տեսա ու զգացիիրավիճակը: Այդամենը զեկույցում ներառելուց բացի, մտադիր եմ տպավորություններս փոխանցել Եվրոպական խորհրդարանի իմ գործընկերներին»,- ասել է Տոմաշ Պորեբան` նախագահ Սարգսյանի հետ հանդիպմանը քննարկելով նաև Հայաստանի և Եվրոպական կառույցների միջև համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |