ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը համարժեք պատասխան է տվել թուրք-ադրբեջանական տանդեմին![]() 15 ապրիլի 2011 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակությունը համարժեք պատասխան է տվել թուրք-ադրբեջանական տանդեմին: Այդ մասին Հայաստանի խորհրդարանում ճեպազրույցի ընթացքում, մեկնաբանելով ԵԽԽՎ-ում թուրք վարչապետի և հայկական պատվիրակության անդամների միջև տեղի ունեցած միջադեպը, հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը: Նա համոզմունք է հայտնել, որ որքան շատ ղարաբաղյան հակամարտության կողմերը շարժվեն խնդրի կարգավորման ուղղությամբ, այնքան ուժեղ Թուրքիան և Ադրբեջանը կփորձեն ճնշում գործադրել հայկական կողմի վրա: «Ելնելով դրանից` մենք պետք է միջոցներ ձեռնարկենք թուրք-ադրբեջանական տանդեմին դիմակայելու համար»,- հայտարարել է հայ պատգամավորը: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում նորանոր խոչընդոտներ են ստեղծվում հայկական պատվիրակության աշխատանքի համար: Հայ պատգամավորները հերթագրվել էին ԵԽԽՎ-ում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հարց ուղղելու համար, սակայն նրանց թույլ չեն տվել իրացնել իրենց իրավունքը: Չնայած արհեստականորեն ստեղծված խոչընդոտներին՝ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանին հաջողվել է մոտենալ թուրք վարչապետին ու նրան փոխանցել Հայոց ցեղասպանության զոհ դարձած երեխաների լուսանկարներով ալբոմը: Էրդողանը նայել է ալբոմն ու հայտարարել է, թե եթե հայկական կողմը նման դիրքերից հանդես գա, ապա թուրքական կողմը ևս կարող է որոշ լուսանկարներ ցուցադրել: Այնուհետև Թուրքիայի վարչապետի թիկնապահները, հրելով հայկական պատվիրակության անդամներին, դուրս են բերել Էրդողանին դահլիճից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |