Հայաստանն ու Գերմանիան քննարկում են Հայաստան-ԵՄ համագործակցությունը11 մայիսի 2011 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 11-ին ԱԳՆ-ում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանը, գերմանականը` ԳԴՀ ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի, Կովկասյան տարածաշրջանի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար, դեսպան Պատրիցիա Ֆլորը: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ՀՀ-ում ԳԴՀ դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը եւ ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը: Կողմերը քննարկեցին Հայաստանի ու Գերմանիայի միջեւ քաղաքական երկխոսության, երկկողմ առեւտրատնտեսական, մշակութային, հյուպատոսական եւ իրավապայմանագրային ոլորտներում, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր: Անդրադարձ կատարվեց նաեւ միջազգային խաղաղապահ առաքելության շրջանակներում Աֆղանստանում հայ-գերմանական զորամիավորումների համագործակցությանը: Գերմանական կողմի խնդրանքով ներկայացվեցին նաեւ Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: Հանդիպմանը հանգամանորեն քննարկվեցին Հայաստան-ԵՄ համագործակցության ներկայիս փուլը եւ հեռանկարները: Հատուկ ուշադրություն դարձվեց ԵՄ հետ Ասոցիացման համաձայնագրի բանակցությունների ընթացքին: Հայկական կողմը կարեւորեց ԵՄ հետ վիզային ռեժիմի դյուրացման ուղղությամբ արդյունավետ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը: Համաձայնություն ձեռք բերվեց հայ-գերմանական հաջորդ խորհրդակցություններն անցկացնել Բեռլինում 2012թ., հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |